կարևոր իրադարձություններՄեր մասին

https://armcp.am/wp-content/uploads/2019/05/image_video.jpg

կարևոր իրադարձություններԿուսակցության հիմնադրում

2018 հունիսի 30-ին կայացավ Հայ կառուցողական կուսակցության հիմնադիր համագումար։ Համագումարն ընդունեց ծրագիրը, կուսակցության հիմնադրման համար անհրաժեշտ մի շարք որոշումներ և անցկացրեց ղեկավար կուսակցական մարմինների ընտրություններ։

ԱՄԲՈՂՋԸ

2018 թ հունիսի 30-ին Խորենացի 15 հասեով գտնվող Էլիտ Պլազա հյուրանոցի դահլիճում կայացավ Հայ Կառուցողական կուսակցության առաջին հիմնադիր համագումարը: Համագումարին գրանցվեցին ձայնի իրավունքով 114 մասնակից: Համագումարը որոշեց ստեղծել Հայ Կառուցողական կուսակցությունը, հաստատել կուսակցության կանոնադրությունը և ծրագիրը: Կուսակցության  կանոնադրության առանձնահատկությունները այն են, որ նախագահը  իր պաշտոնավարման ընթացքում իրավունք չունի համատեղել  կուսակցության ղեկավարի պաշտոնը Հանրապետության գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնի հետ։ Համամասնական ընտրակարգով ՀՀ Ազգայն Ժողովի, վարչապետի, գործադիր իշխանության քաղաքական պաշտոնների համար Կուսակցության թեկնածուներին ընտրելու համար անցկացվում են ներքին կուսակցական ընտրություններ։ Ազգային Ժողովի պատգամավորների թեկնածուներին առաջադրում են Կուսակցության տարածքային խորհուրդները, իսկ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրովի պաշտոնների համար թեկնածուներին առաջադրում են սկզբնական կազմակերպություները ։

Կուսակցության գաղափարախոսությունն է սոցիալ-լիբերալիզմը։ Կուսակցության ծրագիրը հիմնվում է պետության կառավարման արդյունավետ ռազմավարության վրա, որը ապահովում է վերջնական արտադրանքի կայուն աճ քաղաքացիների համար օպտիմալ կառուցվածքում, լիակատար զբաղվածության հասնելը, սղաճի բացակայությունը և եկամուտների արդար բաշխումը։

Կուսակցության նախագահ ընտրվեց Անդրիաս Ղուկասյանը: Կուսակցության Գլխավոր Խորհրդի 4 անդամներ ընտրվեցին Տիգրան Առաքելյանը, Ինգա Եղիազարյանը, Ռուբեն Զաքարյանը և Դավիթ Հովհաննիսյանը: Կուսակցության Վերստուգիչ հանձնաժողով ընտրվեցին Նարինե Եղիազարյանը, Նիկոլայ Թոխյանը, Արթուր Մարտոյանը:

ՓՈՔՐԱՑՆԵԼ

https://armcp.am/wp-content/uploads/2021/04/footer2.png
© Հայ Կառուցողական Կուսակցություն 2021
Կապ
ՀՀ, Երևան, Անտառային 188/16, 0019