քաղաքականությունՍտվերային կաբինետ

Հայաստանը պետք է ունենա բարձր մասնագիտական որակ ունեցող կառավարություն

Որակյալ մասնագետները, որպես կանոն, պահպանում են քաղաքական չեզոքություն։ Բարի համբավի և զուտ մասնագիտական կարողությունների վրա հիմնված կառավարություն ձևավորելու համար մենք համագործակցում ենք փորձագիտական համայնքի, միջազգային կազմակերպություններում փորձ ունեցող մասնագետների և երկրի առաջատար համալսարանների շրջանավարտների հետ, ովքեր ինքնուրույն հասել են մասնագիտական մեծ հաջողությունների:

Ստվերային կառավարության կառուցվածքը

Ստվերային կառավարությունը նախարարների թեկնածուների թիմ է, որը կազմավորվել է կուսակցության իշխանության գալու ակնկալիքով, և դրան են փոխանցվելու իրական կառավարության լիազորությունները:

Մեր ստվերային կառավարության կազմը ներառում է.

  • Վարչապետ
  • Արտաքին գործերի նախարար
  • Ֆինանսների նախարար
  • Արտաքին անվտանգության նախարար
  • Ներքին անվտանգության նախարար
  • Արդարադատության նախարար
  • Տնտեսության նախարար
  • Քաղաքաշինության նախարար
  • Բնապահպանության նախարար
  • Լուսավորության և գիտության նախարար
  • Առողջապահության նախարար
  • Սոցիալական պաշտպանության նախարար
Կառավարության ներսում գործողությունների համակարգումը

Կառավարության կազմում գործում են հետևյալ խորհուրդները.

  • Անվտանգության
  • Սոցիալական
  • Տնտեսության

Վարչապետը, արտաքին գործերի նախարարը և ֆինանսների նախարարը համարվում են բոլոր խորհուրդների անդամներ:

Անվտանգության խորհուրդը ներառում է հետևյալ նախարարներին.

  • արտաքին անվտանգության
  • ներքին անվտանգության
  • արդարադատության

Տնտեսության խորհուրդը ներառում է հետևյալ նախարարներին.

  • Տնտեսության
  • քաղաքաշինության
  • բնապահպանության

Սոցիալական խորհուրդը ներառում է հետևյալ նախարարներին.

  • լուսավորության և գիտության
  • առողջապահության
  • սոցիալական պաշտպանության

Ստվերային կառավարության կողմից մշակված փաստաթղթերը համաձայնեցվում են համապատասխան խորհուրդների կողմից և վերջապես հաստատվում Եռյակի՝ Վարչապետի, Ֆինանսների նախարարի և Արտաքին գործերի նախարարի կողմից:

Ստվերային կառավարության գործունեություն

Ստվերային կառավարությունը երկրի համար հնգամյա զարգացման ծրագիր է մշակում և ծրագրի առաջին տարվա իրականացման բյուջեն:

Յուրաքանչյուր նախարար պատասխանատու է իր ոլորտում պետական ​​կառավարման ռազմավարության մշակման համար: Յուրաքանչյուր ռազմավարության մշակումն ընդգրկում է

  1. դոկտրինա
  2. հայեցակարգ
  3. ծրագիր

Դոկտրինում հիմնավորում են հիմնական պահանջները, որոնց պետք է համապատասխանեն կառավարման նպատակները: Հայեցակարգը ձևակերպում է հնարավոր լուծումը, որը համապատասխանում է հաստատված դոկտրինայի պահանջներին: Ծրագիրը գործողության ուղեցույց է, որին հետևելով գաղափարը կյանքի կկոչվի: Բացի այդ, ստվերային կառավարությունը մշակում է օրենքների և այլ կանոնակարգերի նախագծեր, որոնք պետք է ապահովեն ծրագրերի իրականացումը և հետագայում կառավարման արդյունքների կայուն պահպանումը: Նաև ստվերային կառավարությունն աշխատում է կառավարության առաջին տարվա բյուջեի պլանավորման ուղղությամբ: Ստվերային կառավարության յուրաքանչյուր նախարար կազմում է փորձագիտական ​​խումբ, որի գործունեությունն ինքն է ղեկավարում:

https://armcp.am/wp-content/uploads/2021/04/footer2.png
© Հայ Կառուցողական Կուսակցություն 2021
Կապ
ՀՀ, Երևան, Անտառային 188/16, 0019