քաղաքականությունՊատգամավորության թեկնածուներ

Հայ Կառուցողական Կուսակցությունը կմասնակցի 2021թ. հունիսի 20-ին սպասվող արտահերթ ընտրություններին
  • Ընտրական օրենսգրքում ընդունված փոփոխությունների համաձայն  քվեարկությունը կանցկացվի թեկնածուների փակ ցուցակներով
  • քվեաթերթիկում կներառվեն առաջին 3 թեկնածուների անուններն ու ազգանունները
  • կուսակցության ցուցակում ընդգրկված կլինի 100 թեկնածու, որոնցից 33-ն, ըստ օրենքի, կլինեն կանայք
  • կուսակցության ցուցակի առաջին 3 թեկնածուները կընտրվեն կուսակցության արտահերթ համագումարի կողմից, որի ամսաթիվը հայտնի կդառնա մայիսի 3-ին
  • մնացած 97 թեկնածուները կառաջադրվեն կուսակցության տարածքային խորհուրդների կողմից, որոնցից.
  • 26-ը կլինեն հասարակական-քաղաքական գործիչներ
  • 44-ը՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ
  • 27-ը՝ ֆերմերական համայնքի ներկայացուցիչներ
Թեկնածուների առաջադրում

Կուսակցական ցուցակում Երևանի կուսակցական կազմակերպությունների տարածքային խորհուրդներին կտրվի 33 տեղ, այդ թվում.

  • Կենտրոն – 5 տեղ
  • Աջափնյակ և Դավիթաշեն – 5 տեղ
  • Քանաքեռ-Զեյյթուն և Ավան – 5 տեղ
  • Մալաթիա – Սեբաստիա – 4 տեղ
  • Նոր-Նորք և Նորք – Մարաշ – 4 տեղ
  • Արաբկիր – 4 տեղ
  • Շենգավիթ – 3 տեղ
  • Էրեբունի և Նուբարաշեն – 3 տեղ

Կուսակցական ցուցակում Հայաստանի մարզերի կուսակցական կազմակերպությունների տարածքային խորհուրդներին կտրվի 64 տեղ, այդ թվում.

  • Արմավիրի մարզ – 9 տեղ
  • Արարատի մարզ – 9 տեղ
  • Շիրակի մարզ – 8 տեղ
  • Կոտայքի մարզ – 8 տեղ
  • Գեղարքունիքի մարզ – 7 տեղ
  • Լոռու մարզ – 7 տեղ
  • Սյունիքի մարզ – 5 տեղ
  • Արագածոտնի մարզ – 4 տեղ
  • Տաուշի մարզ – 4 տեղ
  • Վայոց ձորի մարզ – 3 տեղ
Թեկնածուներին ներկայացվող պահանջները

Հայ Կառուցողական Կուսակցության պատգամավորության թեկնածու կարող է լինել յուրաքանչյուր անձ.

  • նվազագույնը 10 տարվա աշխատանքային փորձով
  • բարձրագույն կրթությամբ
  • հասարական, քաղաքական, բիզնեսի կամ ֆերմերական գործունեության մեջ բարի համբավ ունեցող
  • վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող
  • ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող

Կուսակցության թեկնածուներ չեն կարող լինել.

  • անձինք, որոնց նկատմամբ կարող են կիրառվել կուսակցության կողմից առաջադրված «ժողովրդավարության պաշտպանության մասին» օրենքի նախագծով նախատեսված սահմանափակումները
  • նախկինում քրեական հանցագործությունների համար դատապարտված անձինք, բացառությամբ քաղաքական հետապնդվածների

Հայ Կառուցողական Կուսակցության պատգամավորության յուրաքանչյուր թեկնածու պետք է.

  • 100,000 ՀՀ դրամ ներդնի կուսակցության գանձարան՝ նախընտրական գրավի ձևավորման  համար
Նախընտրություն

Կուսակցության ցուցակի առաջին 3 տեղերի թեկնածուների հաստատումն իրականացվում է կուսակցության ղեկավար մարմնի կողմից:

Թեկնածուի տեղը ցուցակում, սկսած 4-ից 100-րդ, որոշվում է փրայմերիզի – նախընտրության արդյունքների հիման վրա:

Այն անձինք, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել կուսակցությանը, կարող են մասնակցել նախընտրությանը: Քվեարկության յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կունենա թեկնածուների ընդհանուր ցուցակից ընտրել 3 հոգու:

Թեկնածուի տեղը ցուցակում որոշվելու է նրա վարկանիշով ՝ հաշվի առնելով կին թեկնածուների համար օրենքով նախատեսված առաջնահերթությունը:

Նախնական ընտրությունների օրը և քվեարկության կարգը հայտնի կդառնան մայիսի 3-ին:

https://armcp.am/wp-content/uploads/2021/04/footer2.png
© Հայ Կառուցողական Կուսակցություն 2021
Կապ
ՀՀ, Երևան, Անտառային 188/16, 0019