2020 թ հոկտեմբերի 28-ին կուսակցության ղեկավարությունը, հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցություններին արված կոչին՝ անմիջական մասնակցություն ունենալ աշխարհազորի ստեղծմանը, որոշեց կամավորների ջոկատ և Մարտական պատրաստության կենտրոն ստեղծել։
ԱՄԲՈՂՋԸ
Փորձառու մասնագետների ղեկավարման ներքո կամավորականները ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ մարտական առաջադրանքները արդյունավետ կատարելու և սեփական անվտանգությունը պահպանելու համար։ Ամենօրյա վարժանքները տևելու են օրական 6 ժամ դաշտային և լսարանային պայմաններում։ Ծրագիրը մեկնարկելու է նոյեմբերի 2-ին և տևելու է 10 օր։ Ծրագրի իրականացմանը մեզ օժանդակում են՝ մարտական փորձ ունեցող սպաները և «Հայաստանի ԴՕՍԱԱՖ»-ը։ Վարժանքներից հետո կամավորական ջոկատում ներգրավված անձանց կտրամադրվեն զինվորական համազգեստ, ժամանակակից պաշտպանական միջոցներ և անհրաժեշտ պարագաներ։
Կամավորագրվելու համար անհրաժեշտ է դիմել Երևան, Բաղրամյան 5 հասցեով ժամը 12։00-ից 17։00-ը յուրաքանչյուր օր բացի կիրակի օրից, ներկայացնելով՝ անձնագիր և զինվորական գրքույկ։»
ՓՈՔՐԱՑՆԵԼ