կարևոր իրադարձություններՄեր մասին

կարևոր իրադարձություններՈտքի Հայաստան

Հայ կառուցողական կուսակցության հիմնադիր համագումարին ներկայացվեց «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության մասին տեսանյութը, որում մանրամասն պատմվում է նախաձեռնության հիմնադրման, նպատակների, կազմակերպված բողոքի ակցիաների և այլ քաղաքական գործունեության մասին։ 

ԱՄԲՈՂՋԸ

«Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը ստեղծվել է 2015 թվականի հուլիսին Էլեկտրիկ Երևան» բողոքի ակցիայից անմիջապես հետո էլետրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարը շարունակելու նպատակով։ Նախաձեռնությունը հուլիսի 27-ից սկսած 78 օրվա ընթացքում  բողոքի ակցիաներ անցկացրեց Հանրապետության հրապարակում։ Այդ ընթացում առաջ քաշվեցին նոր պահանջներ՝ երկրում անցկացնել արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ, իսկ մինչ այդ ձևավորել ժողովրդի վստահության կառավարություն, ընդիմադիր քաղաքական ուժերի մի մասն արձագանքեցին շարժման կոչերին և սեպտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 12-ը ձևավորվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը, որի կազմում, բացի «Ոտքի Հայաստան» քաղաքական նախաձեռնությունից  ընդգրկվել էին «Ժառանգություն» և «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունները, «Հիմնադիր խորհրդարան» քաղաքական շարժումը և Հայաստանի քաղաքագետների ասոցիացիան։ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դեմ էր դուրս եկել Սերժ Սարգսյանի առաջարկած հակաժողովրդական սահմանադրական փոփոփոություններին։ Այդ պայքարի արդյունքում հանրաքվեի ժամանակ ձևավորվեց բողոքական քվեարկությյուն և մոտ 420․000 մարդ դեմ քվեարկեց առաջարկվող փոփոխություններին։ Ապրիլյան պատերազմից հետո «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը հրապարակայնորեն բացահայտեց Սերժ Սարգսյանի և նրա վարչախմբի պատասխանատվությունը պատերազմի հետևանքով Արցախի կրած կորուստների համար։ Այդ բացահայտումն առաջացրեց Սերժ Սարգսյանի զայրույթը և վարչախումբը քրեական հետապնդում սկսեց «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամների նկատմամբ։ 2016 թվականի հուլիսի 29-ի գիշերը՝ ի աջակցություն «Սասնա ծռերի» խաղաղ ցույցը ցրելուց հետո, ձերբակալվեցին «Ոտքի Հայաստան» նախաձեռնության երկու ղեկավար անդամները՝ Դավիթ Հովհաննիսյանը կալանավորվեց և անցկացրեց Նուբարաշենի բանտում 11 ամիս, Անդրիաս Ղուկասյանը կալանավորվեց և անցկացրեց Նուբարաշենի բանտում 21 ամիս։ Անդրիաս Ղուկասյանն ազատ արձակվեց միայն Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո։

ՓՈՔՐԱՑՆԵԼ

https://armcp.am/wp-content/uploads/2021/04/footer2.png
© Հայ Կառուցողական Կուսակցություն 2021
Կապ
ՀՀ, Երևան, Անտառային 188/16, 0019