կարևոր իրադարձություններՄեր մասին

https://armcp.am/wp-content/uploads/2021/04/sahmanadrutyun-1.jpg

կարևոր իրադարձություններՍահմանադրության բարեփոխման առաջարկություն

2021 թ փետրավարի  9-ին Հայ կառուցողական կուսակցությունը , «Ազգային ինքնորոշում» միավորում, Հայաստանի Եվրոպական, «Ժողովրդավարական հայրենիք», «Հայրենիք և պատիվ», «Հայք» (Հայկազուններ), Պահպանողական կուսակցությունների հետ համատեղ ներկայացրին  Սահմանադրական բարեփոխումների հատուկ հանձնաժողովին  սահմանադրական բարեփոխումների փաթեթը։

ԱՄԲՈՂՋԸ

Համոզւած լինելով, որ 2015 թ.-ին Սահմանադրութեան փոփոխութիւնները տեղի են ունեցել օրինախախտումներով,

Նշելով,  որ գործող Սահմանադրութեամբ վերջին տարիներին հնարաւոր չեղաւ երկիրը զերծ պահել ցնցումներից եւ կորուստներից,

Նպատակ ունենալով  Հայաստանը դարձնել մարդկութեանն առ այսօր յայտնի ամէնաժողովրդավարական պետական համակարգն ունեցող երկիրը,

Առաջնորդւելով հայ ժողովրդին օրինակելի սահմանադրութեամբ ապահովելու հրամայականի գիտակցմամբ,

Կարեւոր համարելով առկայ ճգնաժամային իրավիճակից դուրս գալու գործում նոր սահմանադրութեան դերը,

Հաշուի առնելով այն, որ արդէն ստեղծուած է Սահմանադրական փոփոխութիւնների մասնագիտական հանձնաժողով,

Առաջարկում ենք 1998-99 թթ. ՀՀ Սահմանադրական բարեփոխումների եւ 1998-2002թթ.՝ ՀՀ Մարդու իրաւունքների յանձնաժողովների նախագահ Պարոյր Հայրիկեանի մասնակցությամբ այդ հանձնաժողովում անյապաղ հրապարակաւ քննարկել Սահմանադրութեան առաջարկւող սոյն նախագիծը եւ  մասնագիտական կարծիքը Սահմանադրութեան նախագծի հետ մէկտեղ փոխանցել կառավարութեանը՝ Ազգային ժողովի օրակարգում հրատապ ընդգրկելու համար։

ՓՈՔՐԱՑՆԵԼ

https://armcp.am/wp-content/uploads/2021/04/footer2.png
© Հայ Կառուցողական Կուսակցություն 2021
Կապ
ՀՀ, Երևան, Անտառային 188/16, 0019