կարևոր իրադարձություններՄեր մասին

https://armcp.am/wp-content/uploads/2021/04/123009322_1806615006153979_5530920158754993941_n.jpg

կարևոր իրադարձություններՄարտական պատրաստության կենտրոն

2020 թ հոկտեմբերի 28-ին կուսակցության ղեկավարությունը, հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցություններին արված կոչին՝ անմիջական մասնակցություն ունենալ աշխարհազորի ստեղծմանը, որոշեց կամավորների ջոկատ  և Մարտական պատրաստության կենտրոն ստեղծել։ 

ԱՄԲՈՂՋԸ

Կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ.
«Հայրենակիցներ,
Պատերազմի առաջին ամսվա ընթացքում անհավասար և ծանր մարտերում հայոց բանակի ցուցաբերած հերոսությունն արժանացավ, ոչ միայն մեր այլև ողջ առաջատար միջազգային հանրության հիացմունքին։ Հայկական զինված ուժերի հարվածներից թշնամին սպառում է իր հարձակողական ներուժը և նախաձեռնողականությունը ռազմադաշտում աստիճանաբար անցնում է հայոց բանակի ձեռքը։ Թշնամուն հետ շպրտելու համար այսօր մեզանից պահանջվում է առավել նվիրվածություն և կամք։ Արձագանքելով ՀՀ վարչապետի կոչին մենք նախաձեռնել ենք կամավորական ջոկատի կազմավորում։ Ջոկատի հավաքագրմանը զուգընթաց հիմնադրել ենք Մարտական Վարժանքի Կենտրոն։ Մասնագիտական և մարտական փորձ ունեցող հրահանգիչները կպատրաստեն մարտիկներին վեց ուսումնական ծրագրերով․

  • Ֆիզիկական պատրաստություն
  • Տարածքում կողմնորոշում և գոյատևում
  • Տակտիկական պատրաստություն
  • Առաջին բժշկական օգնություն
  • Ինժեներական պատրաստություն
  • Կրակային պատրաստություն

Փորձառու մասնագետների ղեկավարման ներքո կամավորականները ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ մարտական առաջադրանքները արդյունավետ կատարելու և սեփական անվտանգությունը պահպանելու համար։ Ամենօրյա վարժանքները տևելու են օրական 6 ժամ դաշտային և լսարանային պայմաններում։ Ծրագիրը մեկնարկելու է նոյեմբերի 2-ին և տևելու է 10 օր։ Ծրագրի իրականացմանը մեզ օժանդակում են՝ մարտական փորձ ունեցող սպաները և «Հայաստանի ԴՕՍԱԱՖ»-ը։ Վարժանքներից հետո  կամավորական ջոկատում ներգրավված անձանց կտրամադրվեն զինվորական  համազգեստ, ժամանակակից պաշտպանական միջոցներ և անհրաժեշտ պարագաներ։

Կամավորագրվելու համար անհրաժեշտ է դիմել Երևան, Բաղրամյան 5 հասցեով ժամը 12։00-ից 17։00-ը յուրաքանչյուր օր բացի կիրակի օրից, ներկայացնելով՝ անձնագիր և զինվորական գրքույկ։»

ՓՈՔՐԱՑՆԵԼ

https://armcp.am/wp-content/uploads/2021/04/footer2.png
© Հայ Կառուցողական Կուսակցություն 2021
Կապ
ՀՀ, Երևան, Անտառային 188/16, 0019