2018 հունիսի 30-ին կայացավ Հայ կառուցողական կուսակցության հիմնադիր համագումար։ Համագումարն ընդունեց ծրագիրը, կուսակցության հիմնադրման համար անհրաժեշտ մի շարք որոշումներ և անցկացրեց ղեկավար կուսակցական մարմինների ընտրություններ։
ԱՄԲՈՂՋԸ
Կուսակցության գաղափարախոսությունն է սոցիալ-լիբերալիզմը։ Կուսակցության ծրագիրը հիմնվում է պետության կառավարման արդյունավետ ռազմավարության վրա, որը ապահովում է վերջնական արտադրանքի կայուն աճ քաղաքացիների համար օպտիմալ կառուցվածքում, լիակատար զբաղվածության հասնելը, սղաճի բացակայությունը և եկամուտների արդար բաշխումը։
Կուսակցության նախագահ ընտրվեց Անդրիաս Ղուկասյանը: Կուսակցության Գլխավոր Խորհրդի 4 անդամներ ընտրվեցին Տիգրան Առաքելյանը, Ինգա Եղիազարյանը, Ռուբեն Զաքարյանը և Դավիթ Հովհաննիսյանը: Կուսակցության Վերստուգիչ հանձնաժողով ընտրվեցին Նարինե Եղիազարյանը, Նիկոլայ Թոխյանը, Արթուր Մարտոյանը:
ՓՈՔՐԱՑՆԵԼ